Նոր պատժամիջոցներ Սիրիայի դեմ

Նոր պատժամիջոցների սահմանումը հիմնավորվում է Սիրիայի իշխանությքւնների կողմից՝ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի խաղաղության հաստատման ուղղված նախաձեռնությունների չիրականացմամբ։

Նշենք, որ ԵՄ-ն Դամասկոսի դեմ արդեն սահմանել է մի շարք  տնտեսական պատժամիջոցներ։ Մի շարք փորձագետների գնահատմամբ՝ մինչ պատժամիջոցների սահմանումը Սիրիայի արժութային պահուստները կազմել են $17 մլրդ, և ներկայում կրկնակի կրճատվել են։ Բացի այդ՝ պատժամիջոցները զգալիորեն վնասել են երկրի նավթային ոլորտին, քանի որ իր նավթի 90%-ը Սիրիան վաճառում էր ԵՄ-ին։ Նավթի վաճառքների կրճատման հետևաքնով երկիրը $2 մլրդ-ի վնաս է կրել։