Դոլարի և եվրոյի պահանջարկն աճել է

Նախորդ շաբաթվա համեմատ բանկերն այս շաբաթ (ապրիլի 16-20) $6 մլն-ով ավելի դոլար են գնել ($85 մլն), $18,4 մլն էլ ավելի վաճառել (ներբանկային շուկայում վաճառվել է $100,56 մլն)։ Մյուս կողմից՝ այս շաբաթ բանկերը ներբանկային շուկայում գնել են այնքան եվրո որքան ապրիլի 9-14-ը՝ €6,9 մլն։ Եվրոյի պահանջարկն ավելացել է 1,5 մլն-ով (բանկերը վաճառել են €13 մլն)։

Եթե գործարքներում ներառենք նաև բանկերի կողմից գնված և վաճառված ռուսական ռուբլու ծավալները, ապա շուկան զգացել է եվրոյի և դոլարի պահանջարկ, որի բավարարման համար էլ բանկերը դիմել են բորսայի «օգնությանը»։ «Նասդաք ՕէՄէՔս Արմենիա» բորսայում իրականացվել է $14,94 մլն առք և վաճառք՝ Դ392,86/$1 միջին փոխարժեքով: Շուկայում առաջացած արտարժույթի պահանջարկն, ամենայն հավանականության բավարարել է Կենտրոնական բանկը՝ բորսայում դոլար վաճառելով։