ԱՄՆ-ը կտնօրինի Եվրոպայից ժամանող ուղևորների անձնական տվյալները

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը մատչում կստանա տվյալների բազայի նկատմամբ, որում մատնանշված կլինեն ավիաընկերությունների ուղևորների անունները, հասցեները, կրեդիտ քարտերի համարներն ու հեռախոսահամարները։ Որոշ դեպքերում այս ցուցակը կարող է տեղեկատվություն ներառել նաև մարդու էթնիկ պատկանելության, քաղաքական հայացքների ու անձնական կյանքի մասին։

Պայմանները տարածվում են Եվրամիության 24 երկրների և ԱՄՆ-ի միջև չվերթներ իրականացնող բոլոր ավիաընկերությունների վրա, նշում է BBC-ն։

Նոր կանոնների կողմնակիցները ենթադրում են, որ նման համակարգը թույլ կտա նկատելիորեն բարձրացնել հակաահաբեկչական անվտանգության մակարդակը աշխարհում։ Որոշ փորձագետներ, հակառակը, կարծում են, որ «բազմաթիվ չլուծված խնդիրներ կան», մասնավորապես՝ առայժմ պարզ չէ, թե ուղևորների մասին տեղեկատվությունը որքան ժամանակ է պահպանվելու, ինչպես է օգտագործվելու և ով է մատչում ունենալու դրա նկատմամբ։

Մեկնաբանել