Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջև

Երևանում այսօր`ապրիլի 20-ին, կայացել է քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարել է փոխնախարար Շավարշ Քոչարյանը, իսկ Վրաստանի կողմից` առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական երկկողմ օրակարգի` քաղաքական, տնտեսական և գիտամշակութային ոլորտներին առնչվող հարցեր:

Հայ և վրացի դիվանագետներն անդրադարձել են միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության հնարավորություններին, հեռանկարներին վերաբերող խնդիրներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Երկուստեք գոհունակություն է հայտնվել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև հաստատված տարբեր մակարդակներով պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ և ընդգծվել է երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկայի պահպանման ու զարգացման կարևորությունը:

Մեկնաբանել