ԱԻ նախարարը հանձնարարականներ է տվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր` ապրիլի 20-ին, աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, ԱԻ նախարարը այցելել է ԱԻՆ մի շարք ծառայությունների մարզային ստորաբաժանումներ` Աշտարակի, Ապարանի, Թալինի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներ, մարզային փրկարարական վարչություն ու ջոկատ, Հայպետհիդրոմետի դիտակետեր և օդերևութաբանական կայան, Ապարանի ջրամբար:

Արմեն Երիցյանը տեղում ծանոթացել է մարզային ստորաբաժանումների առկա խնդիրներին ու աշխատանքային պայմաններին։

Ծառայությունների ղեկավարներին հանձնարարվել է խստացնել անձնակազմի կարգապահությունը, իրականացնել տարածքների ու գույքի ամբողջական հաշվառում, կարգի բերել տարածքները, բարեկարգել ստորաբաժանումների շենքային պայմանները:

ԱԻ նախարարը հանձնարարել է կատարել ուսումնասիրություններ եղած տարածքների նպատակային օգտագործման, վերանորոգման ու կառուցապատման վերաբերյալ:

Մեկնաբանել