Թեկնածուհուն ծեծողը համատիրության նախագահն է

«15.04.2012 թ.- ՀԱԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան փողոցի 44 շենքի շքամուտքում մի խումբ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին:
16.04.2012 թ. ՀՀ քր. օր.-ի 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել նախաքննության:
Պարզվել է, որ Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին ծեծի է ենթարկել Վարդան Վարդանյանը (համատիրության նախագահ):
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Ոստիկանության պաշտոնական կայքում:

Մեկնաբանել