Քամին պոկել է դպրոցի տանիքը

Լոռու մարզի Լեռնանցք գյուղից Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր ահազանգ է ստացել. գյուղապետը տեղեկացրել է, որ երեկ`ապրիլի 19-ին ժամը 17:00-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում ուժեղ քամու հետևանքով պոկվել է գյուղի դպրոցի տանիքից մոտ 150 քմ հատված:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:

Մեկնաբանել