Մարդատար ինքնաթիռ է վթարվել

Ըստ ավիացիոն վարչության` ինքնաթիռը պատկանում է Bhoja Air, և BHO-213 չվերթով Կարաչայից գալիս էր Իսլամաբադ. վատ եղանակի պատճառով այն ընկել է Ռավալպինդի քաղաքի մոտակայքում. այս մասին տեղեկանում ենք BBC գործակալությունից:

Կենդանի մնացածների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում, ավիաընկերությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում եղելությունը:

«Ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, ինքնաթիռի բեկորները կրակի մեջ էին, ինքնաթիռը լիովին կործանված է,- դեպքի վայրից հաղորդել է ոստիկան Սայֆուր Ռեհմանը Geo TV-ի լրագրողի հետ զրույցում,- մենք հասել էինք դեպքի վայր հրշեջների հետ, ժամանում են փրկարարների նոր խմբեր»:

Նախնական տեղեկություններով Боинг-737 վայրէջքի էր պատրաստվում, երբ տեղի է ունեցել աղետը:

Պակիստանի պաշտպանության նախարար Չոդրի Ահմեդ Մուհարն ասել է, որ ինքնաթիռը բռնկվել է նախքան ընկնելը` օդանավակայանից մի քանի կմ հեռավորության վրա:

rbc.ru գործակալության տեղեկությամբ` զոհվել են բոլոր ուղևորները:

Մեկնաբանել