Նարեկ Մարտիրոսյանը հանդես կգա երևանյան բեմում

Նարեկ Մարտիրոսյանը ծնվել է 1988 թ. Երևանում, սովորել` Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնում, այնուհետև, որպես մենապարող աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2011 թ.-ից «Israel Ballet »-ի առաջատար մենապարողներից է. հանդես է եկել Էսկամիլիոյի «Կարմեն-Սյուիտ» /(Բիզե-Շչեդրին), Գիքոյի «Գայանե (Ա.Խաչատրյան), «Տանգո» (Ա.Պիացցոլլա), Առաքելի «Վարդանանք» (Է. Հովհաննիսյան), Էսպադայի «Դոն Կիխոտ» (Լ. Մինկուս), Յագոյի «Մավրի պավանա» (Հ.Պյորսել), Կրասոսի «Սպարտակ» (Ա. Խաչատրյան), Թիբալտի «Ռոմեո և Ջուլիետ» (Ս. Պրոկոֆև) դերերով: Այս մասին տեղեկանում ենք Մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: