Դիտարկել են բենզինի գները

Երկրորդ տեղում է Իտալիան, ուր ստանդարտ (առանց կապարի հավելման) բենզինի 1 լիտրի գինը 1.83 եվրո է:

Արևմտյան Եվրոպայի առավել էժան բենզինը Իսպանիայում է` 1լիտրը` 1.38 եվրո, Լյուքսեմբուրգում և Լեհաստանում` 1.47 եվրո, Լատվիայում և Չեխիայում` 1.48 եվրո:

Հարկ է նկատել, որ մոտնիտորինգի անցկացման` այս երկու ամիսներին բենզինի գինն ամենից շատ բարձրացել է Արևելյան Եվրոպայում, ուր այն սովորաբար էժան է լինում: Հատկապես Սլովենիայում, ուր այն երկու ամսում թանկացել է 12%-ով:

Ռուսաստանում բենզինի գինը զգալիորեն ցածր է: 1լ-ն արժե 28.2 ռուբլի, թեպետ կանխատեսվում են թանկացումներ: Ենթադրվում է, որ այն կհասնի 30 ռուբլու, ինչը, միևնույնն է, բավական ցածր է եվրոպական երկրների համեմատությամբ և համադրելի է ԱՄն-ի ցուցանիշներին: Այս մոնիտորինգի արդյունքները Drive Alive կայքին հղումով հաղորդում է Lenta.ru-ն:

Մեկնաբանել