Վրաստանը հրաժարվեց «Мир»-ից

 

 Այս հրամանը Սաակաշվիլին ստորագրել էր ապրիլի 18-ին. «2008թ պատերազմից հետո Վրաստանը դուրս եկավ ԱՊՀ պետությունների կազմից, և այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս»,- ասել է խոսնակը:

«Мир»-ի հետ պայմանագիր էր կնքվել 1993թ, և դրա համաձայն` պետությունը պարտավորվում էր արտոնյալ պայմաններ ապահովել ընկերության վստահված անձանց և ներկայացուցիչների համար, որպեսզի նրանք իրենց գործունեությունն իրականացնեին:

«Мир» միջպետական հեռուստառադիոընկերությունը հիմնադրվել է 1992թ. դրա ազգային մասնաճյուղերն են գործում 9 երկրում` Հայաստանում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Բելառուսիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում և Ադրբեջանում: