Ավիավթարի պատճառը եղել է վատ եղանակը

Կարաչայից Իսլամաբադ եկող ինքնաթիռը վթարվել է եղանակային վատ պայմանների պատճառով. հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Ինքնաթիռն, ըստ նրա, ընկել է ամպրոպի ալիքի մեջ:

 Պակիստանի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցչի խոսքով` օդաչուները դիսպետչերներից վայրէջքի թույլտվություն են ստացել, բայց դրանից հետո նրանց հետ կապը կորել է: Ինքնաթիռն ընկել է հիմնական թռիչքուղուց 3 կմ հեռավորության վրա գտնվող Հուսեյնաբադ գյուղի վրա:

 Bhoja Airline-ին պատկանող այս Boeing-ը Կարաչայից Իսլամաբադ չվերթին դուրս էր եկել տաս տարվա ընդմիջումից հետո, քանի որ ավիաընկերության գործունեությունը դադարեցվել էր ֆինանսական դժվարությունների պատճառով: