Թուրքիան բոլորի թշնամին է դառնում. Իրաքի վարչապետ

 «Այդպիսի ներքին և տարածաշրջանային քաղաքականությունը միայն կվնասի Թուրքիային: Իր վերջին հայտարարություններով Թայիփ Էրդողանը դարձյալ սկսել է խառնվել Իրաքի գործերին, և ակնհայտ է, որ նա առաջվա պես ապրում է տարածաշրջանում տիրապետելու պատրանքով»,-հայտարարել է Իրաքի վարչապետը:

Ինչպես նշում է Ֆրանս-պրեսը, հինգշաբթի օրը Ստամբուլում իրաքյան քրդերից մեկի` Մասիդ Բարզայի հետ ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը մեղադրել է Իրաքի կառավարությանը քաղաքական «եսակենտրոնության» և սուննիների նկատմամբ խտրականության մեջ:

«Ցավալի է, որ այդ հայտարարության մեջ կա դավանանքային չափում, քանի որ, չնայած բոլոր հերքումներին, այդ չափումը (այս անգամ) բավական ակնհայտ է, և այն չի ընդունվում իրաքցիների կողմից»,- պատասխանել է ալ-Մալաքին: