Walt Disney-ը կրկին ձախողվել է

Էլեկտրոնային նամակում, ըստ BBC գործակալության, նա բացատրել է պատճառը. «Ես այլևս չեմ հավատում, որ կարող եմ կատարել ընկերության նախագահի աշխատանքը»:

«Դիսնեյ» դեռ չի ասում, թե ով է լինելու հաջորդ նախագահը:

Ռոսն ընկերությունում աշխատում էր շուրջ 15 տարի, իսկ գլխավորում էր այն 2009թ-ից:

Ռոսի նախագահության շրջանում էր, որ «Դիսնեյ»-ը Չինաստանի` աշխարհի ամենաարագ զարգացող կինոշուկայի հետ համատեղ արտադրության հետ պայմանագիր կնքեց:

Սակայն Ռոսսի նախագահության տարիներին ընկերությունը կրել է բազմաթիվ վնասներ. հանրությունն այդքան էլ չհավանեց «Պարսկաստանի արքայազնը», «Վհուկի աշակերտը», «Ավարտական երեկոն» և նույնիսկ «Վինի Թուխը»: Իսկ «Ջոն Քարտերը», որի համար ընկերությունը ներդրել էր $250 մլն, ոչ միայն վաճառվող չէր, այլև` $200 մլն-ի վնաս բերեց:

Մեկնաբանել