Մեքսիկայում տեղի է ունեցել վերջին տարիների ամենամեծ ավտոաղետը

Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ Ալամո-Պոտրերոյից Վերակրուսե գնացող բեռնատարի կցորդը պոկվել է և մխրճվել գյուղատնտեսների տեղափոխող ավտոբուսի մեջ: Ավտոբուսում 70 ուղևոր է եղել, թեպետ, ըստ տեխնիկական բնութագրի, կարող էր լինել միայն 48-ը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Մեքսիկայում տարեկան գրանցվում է 4մլն ՃՏՊ, որոնց արդյունքում մահանում է շուրջ 24 հազար մարդ: