NASA-ն տիեզերքում հաց թխելու մրցույթ է հայտարարել

Աշխարհի լավագույն ծրագրավորողները մրցելու են` ծրագրեր գրելով NASA-ի տեղեկատվական բազաների ու ռեսուրսների օգտագործման միջոցով:

Խնդիրներից մեկը տիեզերքում հաց թխելու տեխնոլոգիայի մշակումն է: NASA-ի մասնագետները համարում են, որ հացի թխումը կօգնի տիեզերագնացներին հիշել տան մասին, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա նրանց հոգեբանական վիճակի վրա: Թեմաներից մեկն էլ Լուսնի վրա վայրէջք կատարելու նոր հրապարակ գտնելն է:

Մրցույթը սկսվելու է այսօր և շարունակվելու է 2 օր: Ավելի քան հազար մարդ արդեն մասնակցության հայտ է ներկայացրել: Հաղթած տեխնոլոգիաները հետագայում օգտագործվելու են NASA-ի տարբեր ծրագրերում: