Ըստ հարցումների` Ֆրանսիայում ընտրություններին մասնակցությունը կարող է անբավարար լինել

Ֆրանսիայում ամփոփվեց նախագահական ընտրությունների քաղաքական քարոզարշավը: BBC գործակալությունը հաղորդում է, որ ընտրությունների նախօրյակին քաղաքական ուժերի ամենամեծ մտահոգությունը մեկն է. հարցումները ցույց են տվել, որ ընտրություններին մասնակցությունը կարող է անբավարար լինել:

Այդ խնդիրը չեզոքացնելու համար թեկնածուները տարբեր միջոցներ են ձեռք առել` կենցաղային ծանր պայմաններում ապրող պոտենցիալ ընտրողներին ցուցադրելով կառավարական շենքի ոսկեզօծ դահլիճները, կամ դռնեդուռ շրջելով ու ընտրողների հետ անձնական շփումներով:

Գործող նախագահը ձգտել է գրավել հատկապես աշխատավորների համակրանքը, սակայն դա դժվար է: Նախորդ ընտրություններում նրա օգտին էր քվեարկել աշխատող մարդկանց 53%-ը. այդ ժամանակ նրա կարգախոսն էր. «Ավելի շատ աշխատեք, որ ավելի շատ վաստակեք»: Հիմա քննադատներն այն ներկայացնում են գլխիվայր. «Ավելի քիչ աշխատեք, որ ավելի քիչ վաստակեք»:

Ֆրանսուա Օլանդը ոչ քիչ համակիրներ ունի, սակայն, ըստ քաղաքագետների, հաստատ չի կարելի ասել, որ նրանք  առաջին փուլում իրականում կքվեարկեն իր օգտին: