Տաննա կղզուն մեսիան կոկա-կոլա է բերելու

Խաղաղ օվկիանոսյան փոքրիկ կղզում` Վանուատուում (Տաննա) կրոնական կյանքը եռում է ոչ պակաս, քան Վատիկանում կամ Մեքքայում: Այս մասին հոդված է պատրաստել ng.ru կայքը:

20-րդ դարդ դարում Տաննայում առկա է մի կրոն, որ կոչվում է քարգոկուլտ: Հետևորդները հավատում են կիսամիստիկ զինվոր Ջոն Ֆրումին, ով իբրև կոչ է արել կղզու բնակիչներին ապստամբել ֆրանս-բրիտանական լծի դեմ և ազատ ապրել իրենց երկրում` վերադառնալով նախնիների ավանդույթներին:

Տաննայի բնակիչները հավատում են, որ քաղաքակրթական բոլոր բարիքները (կոկա-կոլա, ջինսեր, մսի պահածո և այլն), որ բերել էր «քարգո»-ն («բեռ»), ի սկզբանե աստվածների կողմից նախատեսված են եղել իրենց համար, սակայն խորամանկ սպիտակ մարդիկ իրենց ձեռքից խլել ու տիրացել են դրանց:

Տեղի ավագներից Թոմ Էլիսը հայտարարել է, որ Ֆրումն իրենց մեսիան է` կղզաբնակներին հաղորդելով, որ Ջոնը կվերադառնա «քարգո»-ով, և դա տեղի կունենա «ժամանակների ավարտին», երկրի վրա դրախտային կարգի հաստատումից առաջ, որից հետո տաննացիները տիրապետելու են աշխարհի բոլոր մթերքներին:

Մեկնաբանել