Տըգդայի հրդեհից այրվել է 83 բնակելի տուն

Տըգդայի հրդեհից Ամուրի նահանգում այրվել է 83 բնակելի տուն և 40 ոչ բնակելի կառույց. հաղորդում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նախնական տեղեկություններով` հրդեհը բռնկվել էր լքված սղոցարանի տրանսֆորմատորի վառվելու հետևանքով:

Ուժեղ քամուց բոցերը  համակել էին մոտակա կառույցները: