Երևանում կոշիկի արտադրամաս է այրվել

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:08-ին, մարվել` 13:31-ին:

Այրվել է Ս.Վարդանյանին պատկանող կոշիկի արտադրամասը` 40 քմ ընդհանուր մակերեսով և 1տ կոշիկի հումք (տակացու): Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից: