Երևանում են «Կինոշոկ»-ի մրցանակակիր ֆիլմերը

Ապրիլի 21-23-ը Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի 27-րդ նիստի շրջանակներում ապրիլի 20-ին և 21-ին Մոսկվա կինոթատրոնում և «Մոսկվայի տանը» տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ անցկացվող «Կինոշոկ» կինոփառատոնի «ԱՊՀ 20-ամյակին նվիրված» հոբելյանական եզրափակիչ կինոծրագրի ներկայացումը: Այս մասին տեղեկանում ենք Մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Ներկայացվել է «Կինոշոկ» բաց կինոփառատոնի հոբելյանական ծրագիրը` մրցանակակիր 4 ֆիլմ.

Վլադիմիր Խոտինենկոյի «Մակարով» (1993 թ., Ռուսաստան),

Յուսուֆ Ռազիկովի «Հռետորը» (1999 թ., Ուզբեկստան),

Ռուսթեմ Աբդրաշևի «Վերածննդի կղզի» (2004 թ., Ղազախստան),

Բարտաս Շարունասի «Եվրազիացին» (Լիտվա) ֆիլմերը:


Մեկնաբանել