Օլանդն ու Սարկոզին կմրցեն երկրորդ փուլում

Երրորդ տեղում ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն է. նա ստացել է ձայների 18,06%-ը։ Ուլտրաձախ Ժան Լյուկ Մելանշոնը հավաքել է ձայների 11,11%-ը։

Այսպիսով, ինչպես և ենթադրվում էր, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են դուրս գալիս Օլանդն ու Սարկոզին։ Քվեարկությունը նշանակված է մայիսի 6-ին։ Վերջրես իրականացված սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ սոցիալիստների թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մոտ 54%-ը, իսկ գործող նախագահի օգտին՝ մոտ 46%-ը։

Ընտրատեղամասերը փակվելուց հետո Սարկոզին Օլանդին առաջարկել է անցկացնել բանավեճի ևս երեք փուլ, սակայն վերջինս պատասխանել է, որ մի փուլը բավական է։ «Քանի որ Սարկոզին բարդ իրադրությունում է, նա ցանկանում է փոխել կանոնները։ Սակայն կանոնները փոխել չի կարելի»,- նշել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածուն։

Ավելի վաղ Մարին Լը Պենը Associated Press-ի հետ զրույցում հայտարարել էր, որ չի պատրաստվում իր ընտրողներին կոչ անել երկրորդ փուլում քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը 80,56% է կազմել։ Քվեարկության վերջնական արդյունքները չորքեշաբթի կհրապարակի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը։