Այբուբենը` նամականիշներով

Այս տարի շրջանառության մեջ կդրվի «Այբ»-ից «Է» տառը պատկերող յոթ նամականիշ: Մնացյալ տառերի պատկերներով նամականիշները կթողարկվեն հաջորդող տարիներին: Այս տարի կթողարկվեն նաեւ «Հնագիտական գտածո» թեմայով նամականիշներ` պատկերելով Հայաստանում հայտնաբերված հնագույն կոշիկը եւ կնոջ ավելի քան 5900 տարեկան ծղոտե փեշը:

Նախատեսվում են Կոնյակագործության հիմնադրման 125-ամյակին, Լուսինե Զաքարյանի 75-ամյակին նվիրված և այլ նամականիշներ եւս:

2012թ. կշարունակվի անցյալ տարի սկիզբ դրված մանկական ֆիլատելիայի թեման:

Մեկնաբանել