ԵՄ-ն հետաձգում է իրանական էմբարգոն

Հանդիպման օրակարգից Իրանի հարցի դուրսբերումը պայմանավորված է առավելապես Իտալիայի և Հունաստանի դիրքորոշմամբ։ Ըստ Հռոմի և Աթենքի՝ իրանական նավթի լիակատար էմբարգոն զգալիորեն կմեծացնի էներգառեսուրսների համար կատարվող նրանց ծախսերը։ Եվրոգոտու ֆինանսական ճգնաժամը՝ մյուս կողմից՝ նրանց հարկզդրում է կրճատել բյուջետային ծասխերը, ինչը, իր հերթին, սահմանափակում է լրացուցիչ կամ այլըտրանքային էներգառեսուրսների գնման հնարավորությունները։

Արտահանվող իրանական նավթի 20%-ը բաժին է ընկնում ԵՄ-ին։ Հիմնական ներկրողները Հունաստանը, Իտալիան և Իսպանիան են։

ԵՄ-ն իրանական նավթի էմբարագոյի վերաբերյալ որոշում ընդունել էր այս տարվա հունվարին, որն առավելապես վերաբերում էր նավթի մատակարարման նոր պայմանագրերի ստորագրման արգելքին, իսկ գործող պայմանագրերը դադարեցվելու էին հուլիսի 1-ից։ Ակնկալվում էրո, որ այս ժամկետը պետք է ավելի ուշ հաստատվի։ Թեև այն ժամանակ դա զուտ ձևական քայլ էր համարվում, ներկայում պարզ է դարձել, որ եվրոպական երկրները պատրաստ չեն լիովին հրաժարվել իրանական նավթից։

Մայիսի 23-ին Բաղդադում տեղի կունենա Թեհրանի և իրանական միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների՝ «վեցնյակի» բանակցությունների միջև հերթական փուլը։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ հնարավոր է՝ դրանց հաջող ավարտի դեպքում կսառեցվեն Իրանի դեմ նավթային պատժամիջոցները։

Մեկնաբանել