Հակոբ Մեղապարտը և «Ուրբաթագիրքը»` նամականիշի վրա

«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակման պաշտոնական արարողության ժամանակ` ապրիլի 22-ին, տեղի ունեցավ «Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» թեմայով գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը: Ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մարումն իրականացրին Երևանի եւ Վենետիկի քաղաքապետեր Տարոն Մարգարյանն ու Ջորջիո Օրսոնին, ՀՀ տրասպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Մարված գեղաթերթիկը զարդարված է մանրանկարներով, Մատենադարանի, Վենետիկի պատկերներով: Գեղաթերթիկի կենտրոնում տեղադրված նամականիշի վրա պատկերված է հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության հիմնադիր Հակոբ Մեղապարտը` իր հիմնադրած տպարանի նշանով: Նամականիշի խորքում հայերեն առաջին տպագիր գիրքն է`«Ուրբաթագիրքը», վերևի աջ անկյունում պատկերված է «Երևանը`2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի պատկերանշանը:

Մեկնաբանել