Կինոն հասանելի կլինի տեսողական և լսողական խնդիրներով մարդկանց

Regal Entertainment Group ընկերությանը պատկանող կինոթատրոնների խոշորագույն ամերիկյան ցանցը Sony-ի հետ համատեղ ձեռնամուխ է եղել նոր տեխնոլոգիայի ներմուծմանը, որը թույլ կտա տեսողական և լսողական խնդիրներ ունեցող մարդկանց` ֆիլմեր դիտել:

Sony ընկերությունը ստեղծել է հատուկ ակնոց, որը սահմանափակ հնարավորություններով մարդիկ կարող են օգտագործել սովորական և ստերեոսկոպիկ ֆիլմերի դիտման ժամանակ: Ընդ որում` Regal կինոթատրոնների` նմանատիպ խնդիրներ ունեցող այցելուները կկարողանան տեսնել ակնոցի ապակու վրա վերարտադրվող մանրամասն տիտրերը, իսկ ականջակալների միջոցով հասանելի կլինի ոչ միայն ֆիլմերի սովորական հնչյունավորումը, այլ նաև դրվագներից յուրաքանչյուրի վերաբերյալ աուդիո-մեկնաբանությունը:

Մեկնաբանել