Ռոբին Գիբը դուրս է եկել կոմայից

Bee Gees-ի մենակատար Ռոբին Գիբի կինը պատմել է, որ երբ ամուսինը կոմայի մեջ էր, ինքն ու երեխաները նրա համար երգեր էին կատարում, ինչը ստիպում էր Գիբին լացել: Հիվանդանոցում լեգենդար երգչին այլցելում էր նաև եղբայրը և Bee Gees-ի մյուս մենակատարը` Բարի Գիբը, ով նույնպես երգում էր Ռոբինի համար:

Մինչդեռ Ռոբին Գիբի պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում. գլխավոր էջը տեղեկացնում է, որ կայքը գերծանրաբեռնված է այցելուների մեծ հոսքի պատճառով:

Այն մասին, որ 62-ամյա երաժիշտը կոմայի մեջ է, հայտնի էր դարձել ապրիլի 15-ին: Մեկուկես տարի առաջ Ռոբին Գիբի մոտ լյարդի քաղցկեղ են հայտնաբերել, որի դեմ նա շարունակում է մինչև օրս պայքարել:

Մեկնաբանել