Վերահսկվում է Երեւանի հասարակական տրանսպորտի սպասարկման որակը

Շարունակվում է Երեւանի հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Մայրաքաղաքի երթուղիներում գործող ավտոբուսներում քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են WiFi կապով ապահովելու ուղղությամբ աշխատանքները:  

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր վարչություններին և օպերատիվ ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ: