ՀՀ ԿԲ-ն` բանկային վերահսկողների խմբի 25-րդ համաժողովում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 23-24-ը Վիեննայում կմասնակցի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի 25-րդ համաժողովին: Ինչպես տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը, համաժողովում, որին մասնակցում է 20 երկիր, տեղի է ունենալու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբին Հայաստանի կենտրոնական բանկի անդամության պաշտոնական արարողությունը:

Համաժողովի մասնակիցները քննարկելու են նաև կոնսոլիդացված վերահսկողությանը, Բազել III-ի կիրառությանը, բանկային վերահսկողության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցեր: