2012թ․ «զարգացող» Եվրոպայում և Ասիայում՝ տնտեսական աճի տեմպի դանդաղում․ ՀԲ

2012թ. աճի տեմպը կդնադաղի մինչև 3,4%՝ 2011թ. 5,5%-ի համեմատ։ Այսպիսի հայտարարություն է արել Համաշխարհային բանկի-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուն ՀԲ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի՝ անցած շաբաթ Վաշինգտոնում կայացած գարնանային համաժողովին։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է հանգամանքով, որ այս երկրների վրա մեծապես ազդում են եվրոգոտու աճի բացասական հեռանակարները։

Լե Ուերուի խոսքով՝ նախաճգանաժամային տարիներին այս տարածաշրջաններում աճի բավական լավ տեմպեր են արձանագրվել։ Թեև 2009թ. ՀՆԱ-ի աճի անկում է արձանագրվել,, 2010-2011թթ. կրկին որոշակի աճ է արձաանգրվել։ «Ընթանում է վերակագնում, սակայն աճի նախաճգնաժամային տեմպը դեռ չի վերականգնվել », -նշել է Լե Ուերուն։

Ըստ նրա՝ եվրոգոտու իրավիճակը Եվրոպայի և Ասիայի զարգացող շուկաների համար երկակի դերակատարում ունի։ Այսպես՝ նախաճգնաժամային շրջանում այն ՀՆԱ-ի աճի հիմնական գործոնն էր, 2012թ.՝ վերականգնման դանդաղման հիմնական պատճառը։

«Եվրոպական ինտեգրումը միասնական գործող մեխանիզմի ֆենոմենալ օրինակ է, որը աղքատությունից դուրս է բերում հազարավոր մարդկանց։ Տարածաշրջանում արագ աճը արձանագրվել է զարգացած երկրների հետ փոխադարձ առևտրի, ֆինանսական ինտեգրման և դրամային շրջանառության աճի շնորհիվ։ Սրանք դրական աղբյուրներն էին, սակայն դարձան բացասական, երբ Եվրոպան հետ շրջադարձ կատարեց. տնտեսության աճը վերափոխվեց ռեցեսիայի»,-նշել է Լե Ուերուն։

Նա միաժամանակ հիշեցրել է, որ վերջերս ՀԲ-ն նվազեցրել է մի շարք երկրների տնտեսական աճի կանխատեսումները։

Մեկնաբանել