Հայերը եւ հույները` յուրային

Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը,  Շարմազանովը բարձր է գնահատել Իվան Սավվիդիի վաստակը քաղաքականության ու գործարարության ասպարեզներում, ԱՊՀ երկրներում հույների ինքնակազմակերպման ու ինտեգրման, հունական մշակույթի և քրիստոնեական արժեքների տարածման գործում` գոհունակությամբ արձանագրելով, որ իր ուրախությունն ու գնահատանքը մեծապես պայմանավորված են նաև իր հունական արմատներով: ԱԺ փոխնախագահը նկատել է, որ հայ-հունական սերտ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, այսօր էլ շարունակվում են պետական մակարդակով, իսկ ազգային, կրոնական և ընդհանրապես արժեհամակարգային ընդհանրությունները հիմք են տալիս երկու ազգերին էլ  միմյանց յուրային ընդունել աշխարհի չորս ծագերում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-հունական տնտեսական, մշակութային, կրթական հարաբերությունների  ակտիվացմանն առնչվող խնդիրներ:

Սավվիդին տեղեկացրել է, որ Հույների միության նպատակն է հնարավորություն ստեղծել, որ աշխարհով մեկ սփռված հույները պաշտպանված լինեն,  կարողանան ինքնադրսևորվել ու պահպանել իրենց ազգային ինքնությունը,  օգտակար լինել իրենց հայրենիքին: Նա տեղեկացրել է, որ այս համատեքստում Ռուսաստանի հայկական ու հունական համայնքները սերտորեն համագործակցում են ոչ միայն ներքին կենսական խնդիրների լուծման, այլև համազգային նպատակների իրականացման հարցերում:

Արկադի Խիտարովը  նշել է, որ Սավվիդիի աջակցությամբ Վանաձորում շուտով բացվելու է գիտաուսումնական ձեռնարկություն:

Քննարկվել է նաև Հունաստանում հայ, իսկ Հայաստանում հույն գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավորության հարցը:  Շարմազանովը հյուրի խնդրանքով անդրադարձել է  նախորդ դարասկզբին հույների հանդեպ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությանը` տեղեկացնելով, որ Հայաստանում  պետական մակարդակով միշտ էլ Հայոց ցեղասպանության հետ միասին հիշատակվել ու դատապարտվել է  հույն և ասորի ժողովուրդների հանդեպ իրականացված եղեռնագործությունը:

Իվան Սավվիդին առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն է մաղթեց Հայաստանի Հանրապետական կուսակցությանն ու Էդուարդ Շարմազանովին, իսկ Արկադի Խիտարովը հավաստիացրել է, որ իրենք սատարելու են ՀՀԿ-ին:

Քննարկվել է հայ եւ հույն գործարարների կողմից ներդրումների հնարավորության հարցը Հունաստանում եւ Հայաստանում: