Ցեղասպանության լուսանկարիչը»`օն-լայն պրեմիերա

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Youtube.com/chenqlrelu ալիքում ապրիլի 23-ին տեղի կունենա կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Ցեղասպանության լուսանկարիչը» վավերագրական ֆիլմի օն-լայն պրեմիերան:

Ֆիլմը պատմում է գերմանացի մտավորական Արմին Թեոֆիլ Վագների մասին, ով Հայոց ցեղասպանության տարիներին եզակի լուսանկարների շարք է ստեղծել և վավերագրական բացառիկ վկայություններ թողել ողբերգության մասին. «Ինձ ասացին, որ Ջեմալ Փաշան արգելում է նկարահանումներ կատարել: Իսկ ես պահպանում եմ այդ սարսափելի մեղադրանք հանդիսացող լուսանկարները: Գիտեմ, որ դա համարվում է պետական շահերի դավաճանություն, բայց ուրախ կլինեմ գոնե այդ փոքր բանով օգնել հայերին… ու համարում եմ իմ բոլոր արածներից ամենակարևորը…»:  Ֆիլմը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն և պարսկերեն: