Նազարբաևը Կասպիցի իրավական կարգավիճակի լուծում է գտել

Նա հիշեցրել է, որ Նազարբաևն իր առաջարկը հնչեցրել էր մերձկասպյան երկրների՝ անցյալ տարի Բաքվում տեղի ունեցած գագաթաժողովին։ Կազիխանովի խոսքով՝ Ղազախստանի նախագահի առաջ քաշած գաղափարների շուրջ ներկայում աշխատանքային խմբեր են աշխատում։ Ղազախստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակը կարող է սահմանվել արդեն տեսանելի ապագայում։

Կասպից ծովի իրավական կարգավիճակը մինչ այժմ շարունակում է մնալ չկարգավորված տարաձայնությունների առարկա՝ կապված շելֆի ռեսուրսների՝ նավթի ու գազի, ինչպես նաև կենսաբանական ռեսուրսների բաշխման հետ։ Բանակցային գործընթացում առկա դժվարությունները, մասնավորապես, պայմանավորված են նրանով, որ Կասպից ծովի նկատմամբ, որպես փակ ջրավազան, չեն կարող կիրառվել միջազգային ծովային իրավունքի նորմերն ու հասկացությունները, այդ թվում՝ «տարածքային ծով», «բացառապես տնտեսական գոտի», «մայրցամաքային շելֆ»։

ԽՍՀՄ փլուզումից հետո մերձկասպյան պետությունների միջև երկար ժամանակ ընթանում էին անարդյունք բանակցություններ ծովի կարգավիճակի շուրջ՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ղազախստանը պնդում էին, որ Կասպից ծովը բաժանվի միջին գծով, իսկ Իրանը պնդում էր, որ Կասպիցի ջրավազանը բաժանվի հնգական մասի։ Ռուսաստանը ցանկանում է Կասպից ծովին ամրագրել ոչ թե լճի, այլ ծովի կարգավիճակ, որի դեպքում այստեղի ածխաջրածնային պաշարներն ավելի մեծ չափով հասանելի կդառնան նրան:

Վերջին տարիներին Կասպից ծովի իրավական կարգավիճակի քննարկմանը միացել է նաև Եվրամիությունը, որի երկրները շահագրգռված են Անդրկասպյան գազամուղի կառուցմամբ։