ԵՄ-ն հավելյալ պատժամիջոցներ սահմանեց Սիրիայի դեմ

Արգելք է սահմանվել շքեղության առարկաների ու որոշ ապրանքների նկատմամբ, որոնք կարող են օգտագործվել ընդդիմությանը ճնշելու նպատակով։

Սահմանափակող նոր միջոցառումները սահմանվել են 2011թ. մարտից Սիրիայում շարունակվող ներքաղաքական ճգնաժամի պատճառով։ Երկրի ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը Դամասկոսի նկատմամբ արդեն սահմանել էր մի շարք տնտեսական պատժամիջոցներ։ Փորձագետների գնահատմամբ՝ մինչ պատժամիջոցների սահմանումը Սիրիայի արժութային պահուստները կազմել են $17 մլրդ և ներկայում կրկնակի կրճատվել են։ Բացի այդ՝ պատժամիջոցները զգալիորեն վնասել են երկրի նավթային ոլորտին, քանի որ իր նավթի 90%-ը Սիրիան վաճառում էր ԵՄ-ին։ Նավթի վաճառքների կրճատման հետևաքնով երկիրը $2 մլրդ-ի վնաս է կրել։

Մեկնաբանել