ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը`Գերմանիայում

ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 23- 24-ը Գերմանիայում` Գարմիշ-Պարտենկիրխենում, կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին, որն անց է կացվում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո: Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսված է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առանձնազրույցը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ստավրիդիսի հետ: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցելու է նաև «ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության շրջանակները» խորագրով լիագումար նիստին:

Ապրիլի 25-ին հայաստանյան պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերի գործողություններին մասնակցող երկրների ԶՈւ ԳՇ պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին: