«Այս պայմանագիրը մեզ կախվածության մեջ է դնում թրեյդերից»,- նշում են Sual Partners-ի բաժնետերեր Վիկտոր Վեքսելբերգն ու Լեոնարդ Բլավատնիկը։
Rusal-ը Glencore-ի (տնօրինում է ալյումինային հոլդինգի 8,75%-ը) հետ ալյումինի և կավահողի վաճառքի երկու երկարաժամկետ պայմանագիր է կնքել 2011թ. վերջին։ Դրանց համաձայն՝ 4-րդ եռամսյակում Glencore-ը համաձայնել է մի գործարքի, երբ գնորդներին վճարվող պարգևավճարները մոտ էին ռեկորդային մակարդակին։ Եվրոպայում գնորդները 1 տ-ի դիմաց միջին հաշվով վճարում էին Լոնդոնի բորսայի մետաղների գնից $130 ավելի թանկ։ Այս համաձայնագրի շրջանակում Rusal-ն արդեն վաճառել է 1,4 մլն տ ալյումին։
Ընդհանուր առմամբ, ըստ Glencore-ի հետ համաձայնագրի, Rusal-ը կվաճառի 4,5 մլն տ ալյումին, ինչն ընկերությանը կպաշտպանի գների հետագա տատանումներից։ Նշենք, որ պայմանագրին բաժին է ընկնում Rusal-ի ալյումինի տարեկան արտադրության մեկ երրորդը։ 2011թ. ընկերությունն արտադրել է 4,1 մլն տ մետաղ։