ՑԱՀԱԼ-ը վերադառնում է Եգիպտոս․ Իզվեստիա

Փաստաթղում առաջարկվում է նաև վերստեղծել իսրայելյան բանակի՝ ՑԱՀԱԼ-ի՝ 3-4 դիվիզիայից բաղկացած հարավային կորպուսը, որը կազմալուծվել է 1979թ. Եգիպտոսի հետ խաղաղության  համաձայանագրերի ստորագրումից  հետո։

Իսրայելի անվտագության խոհուրդը Սինայի թերակղզում հանգստացող իսրայեցիներին զգուշացրել է Գազայում տեղակայված ահաբեկիչների կողմից հնարավոր հարձակման մասին։

Թել Ավիվի համար մեկ այլ ահազանգ է Եգիպտոսի կողմից Իսրայելին գազի մատակարարման դադարեցման մասին որոշումը, ինչը պայմանավորված է իսրայելական Ampal ընկերության կոմղից պայմանագրի պայմանների չկտարմամբ։  Ampal-ը, իր հերթին, դա պայմանավորել  է գազամուղի  պարբերական  պայթյուններով։

Այս ամենը վկայում է, որ Եգիպտոսի իշխանությունները աստիճանաբար ավելի  ու ավելի են կորցնում սեփական տարածքը վերահսկելու կարողությունը։ Կնեսեթի անդամ Զև Էլկինի կարծիքով՝ Եգիպտոսը կորցրել է Սինայի նկատմամբ վերահսկողությունը, քանի որ այնտեղից զենք է տեղափոխվում Գազայի գոտի, մի շարք ահաբեկչություններ են ծրագրվում, հետևապես Եգիպտոսի  քաղաքական անկայունությունը Իսրայելի համար լուրջ խնդիր է։

Ինչ վերաբերում է հարավային կորպուսի կազմավորմանը, Էլկինը նշել է, որ Թել Ավիվը Եգիպտոսի դեմ ագրեսիվ ծրագրեր չունի։ Լարվածության մեծացումը  հարկադրում է հաշվի առնել իրադարձությունների հնարավոր զարգացումը։  Օրինակ՝ Եգիպտոսում նախագահական ընտրություններում իսլամիստների հաղաթնակը։

Մի շարք փորձագետների կարծիքով՝ այն ինչ տեղի է ունենում ներկայում քեմփդևիդյան համաձայանգրերի խմբագրումն է։

1978-1979թթ. Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրված  քեմդևիդյան համաձյանագրերով ոչ միայն խաղաղության հաստաատվեց երկու երկրների  միջև, այլև Իսրայելը Եգիպտոսին հետ վերադարձրեց գրավված Սինայի թերակղզին։

Ըստ փորձագետների՝ ներկայում Եգիպտոսում իշխանության  թուլացման պայմաններում Իսրայելը փորձում է ստանձնել Սինայի վերահսկման պատասխաանտավությունը։ Բացի այդ՝ սա նախագահի պաշտոնում աշխարհիկ  չափավոր, այլ ոչ իսլամիստ ծայրահեղական գործչի ընտրության անհրաժեշտության յուրատեսակ ազդակ է Կահիրեին։

Փորձագետները նշում են, որ Լիբերմանը, որպես «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ այսպիսով նաև ներքին խնդիրն է լուծում՝ նպատաակ ունենալով ընտրություններից առաջ ամրապնդել սեփական  կուսակցության դիրքերը։ 

Հատկանշական է, որ  Սինայում բնակվող քոչվոր բեդվինները Եգիպտոսի կառավարությունից պահանջում են իրենց ներգրավել տարածաշրջանի անվտանգութայն ապահովման գործում՝ դրա դիմաց որոշակի փոխհատուցում ստանալու պայմանով։