ՊՆ-ն քննիչի պաշտոնի համար արտահերթ քննություն է նշանակել

Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բավարարում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները, ստացել են բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապեությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տիրապետում են հայերենին, ունեն դատախազի, քննիչի պաշտոնում 3 տարվա մասնագիտական ստաժ և, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 3 տարի:
 
Քննիչի թեկնածուներն ազատվում են քննության գրավոր փուլից և մասնակցում են միայն բանավոր փուլին՝ հարցազրույցին:
 
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից, որտեղ և կարելի է ծանոթանալ քննության պայմաններին, պահանջվող փաստաթղթերին և մրցույթի անցկացման ժամկետներին: