Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազը Հայաստան կայցելի

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ժաո Մինվենի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերը վստահություն են հայտնել, որ այն խթան կհանդիսանա համագործակցության զարգացման համար` նախանշելով կոնկրետ ուղղություններ:

Ի դեպ, որ Հայաստանի և Չինաստանի դատախազությունները համագործակցության մասին հուշագիրն ստորագրել են դեռևս 1998թ.: