Անջելինա Ջոլիին շնորհվել է Սարաևոյի պատվավոր քաղաքացու կոչում

Ամեն տարի Բոսնիայի մայրաքաղաքն այս կոչումն է շնորհում մեկ արտերկրացու, ով, քաղաքային խորհրդի դիտարկմամբ, էական ներդրում է ունեցել մարդասիրության, ժողովրդավարության և ջերմության ներդրման հարցում. հաղորդում է Lenta.ru-ն:

Տվյալ դեպքում, խոսքը Ջոլիի ռեժիսորական դեբյուտի` «Արյան և մեղրի երկրում» (In the Land of Blood and Honey) ֆիլմի մասին է, որ անդրադառնում է 1990թ Սարաևոյում իրադարձություններին: Այստեղ ներկայացվում է բոսնիացի մուսուլման Այլայի և ուղղափառ սերբ Դանիելի սերը և ոչ դյուրին հարաբերությունները:

Ֆիլմը, որտեղ նկարահանվել են սերբ և բոսնիացի դերասաններ, շատ կինոքննադատների կարծիքով, հակառազմական է: Սակայն ֆիլմի սյուժեն այն նաև բազմաթիվ վեճերի առիթ է դարձել թե Բոսնիայում և թե Սերբիայում:

Մեկնաբանել