Հոլանդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Նախարարների կաբինետի ղեկավարի հրաժարականի պատճառը ձախողումն էր խորհրդարանական կոալիցիայի, որին իր աջակցությունը հրաժարվեց տրամադրել հայտնի քաղաքագետ Գեերտ Վիլդերսի աջ-ծայրահեղական Ազատություն կուսակցությունը:

Ռուտտեն արդեն հայտարարել էր, որ Վիլդերսի հետ բանակցությունները փակուղի են մտել, այնպես որ վարչապետի հրաժարականը հոլանդացիների համար անսպասելի չէր:

Կողմերը չէին կարողացել համաձայնության գալ հավասարակշռված բյուջեի ընդունման և ծախսերի կրճատման հարցերում: Վիլդերսի կուսակցությունը հրաժարվում էր դիմել խնայողության ծայրահեղ միջոցների` ծախսերի` 14-16 մլրդ եվրոյով կրճատման:

Սպասվում է, որ Հոլանդիայի արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբեր-հոկտեմբերին: Թագուհին խնդրել է վարչապետին աշխատանքը շարունակել մինչև նոր կառավարության հաստատումը:

Մեկնաբանել