Facebook-ի եռամսյակային շահույթը կրճատվել է 12%-ով

Միաժամանակ՝ ընկերության հասույթն անցած եռամսյակում աճել է 45%-ով՝ մինչև $1,058 մլն՝ 2011թ. 1-ին եռամսյակի $731 մլն-ի համեմատ։

2012թ. մարտի տվյալների համաձայն՝ սոցցանցի գրանցված օգտատերերի թիվը գերազանցել է 901 մլն-ը, որոնցից 526 մլն-ը ամենօրյա այցելուներ են։ Այս ցուցանիշը 41%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։

Facebook-ի մշտական աշխատակիցների թիվն ավելացել է՝ կազմելով 3 հազ. 539։

Հիշեցնենք, որ սոցցանցը մայիսին Nasdaq բորսայում IPO կիրականացնի։ Շուկան ակնկալում է $5 մլրդ-ի բաժնետոմսի տեղաբաշխում։ Փորձագետները սոցցանցը գնահատում են ավելի քան $100 մլրդ։

Մեկնաբանել