Հունգարիան դուրս եկավ Nabucco-ից

Օրբանը Բուդապեշտի այս քայլը հիմնավորել է հանգամանքով, որ նախագծի իրագործումը լուրջ խոչընդոտների է առերեսվում։ Նա նշել է նաև, որ Ռուսաստանը մեծ ակտիվություն է դրսևորում «Հարավային միջանցք» նախգծի իրագործման հարցում, և Հունգարիայի համար առկա են ռուսական նախգծին մասնակցելու մի շարք տնտեսական գործոններ։ «Nabucco-ն կարևոր նախագիծ է, քանի որ առնչվում է երկրի էներգետիկ անկախությանը», -ասել է Օրբանը։

MOL-ի հայտարարության համաձայն՝ Nabucco-ի շուրջ մի շարք անորոշություններ են ստեղծվել,որոնք բարդ է անտեսել։ Բացի այդ՝ գազամուղի արժեքը անընդհատ բարձրանում է։ Հատկանշական է, որ MOL-ի հաղորդագրության մեջ ոչ հաստաատվում, ոչ էլ հերքվում է նախագծից դուրս գալու մասին տեղեկությունը։

Nabucco-ում ևս չեն հաստատել MOL-ի դուրս գալու մասին տեղեկությունները։

Ուշագրավ է, որ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար Հունգարիան հարկադրված կլինի հարևան երկրներով՝ Սլովակիայով, Խորվաթիայով և Իտալիայով անցնող գազամուղներ կառուցել։

Նախատեսվում է, որ Nabucco-ով Մերձավոր Արևելքի երկրներից տարեկան 31 մլրդ խմ բնական գազ պետք է մատկարարվի Եվրամիության երկրներ՝ վերջիններիս էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու նպատակով։Սակայն դեռ հստակ չեն նախգծի ինչպես երթուղին, այնպես էլ ֆինանսավորման և էներգակիրների աղբյուրները։

Մեկնաբանել