Ինժեներների պակասը Գերմանիային €8 մլրդ-ի վնաս է պատճառում

Ներկայում Գերմանիայում ավելի քան 110 հազ. ինժեների թափուր աշխատատեղ կա։ Կադրային անբավարարության հետևանքով գերմանական տնտեսության կրած վնասը կազմում է €8 մլրդ։ Այսպիսի եզրահանգման են եկել Գերմանիայի ինժեներների միության (VDI) և Գերմանական տնտեսության ինստիտուտի (IW) համատեղ ուսումնասիրության հեղինակները։

Ինժեներների անբավարարության հետևանքով վտանգվել են գերմանական արդյունաբերության հիմնական ճյուղերը՝ մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկան, ավտոմոբիլաշինությունը և հեռահաղորդակցային տեխնիկան, համոզված են VDI-ի փորձագետները։ Եվրոպական որևէ երկրում տեխնիկական կադրերի տարիքային այսքան բարձր ցուցանիշներ չկան։ Գերմանիայում աշխատող յուրաքանչյուր ինժեներ ավելի քան 55 տարեկան է, որոնց մեծ մասն առաջիկա տարիներին թոշակի կգնա։ 

«Եթե մենք չկարողանանք լրացնել ինժեներների դեֆիցիտը, ապա մասնագետների աճող անբավարարությունը կսպառնա Գերմանիայի նաև բիզնես մոդելին»,- նշել է IW-ի ղեկավար Հանս Պետեր Քլոսը։