Wal-Mart-ը կարող է տուգանվել $1 մլրդ-ով

Մի շարք փորձագետների գնահատմամբ՝ Wal-Mart-ի տուգանքը կարող է կազմել մինչև 1 մլրդ դոլար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2005թ. Wal-Mart-ի մեքսիկական մասնաճյուղի՝ Wal-Mart de Mexico-ի աշխատակիցները կաշառել են մեքսիկացի մի շարք պաշտոնյաների՝ շինարարական աշխատանքների համար տարածքներ ստանալու և նոր խանութներ բացելու նպատակով։

Նախնական տվյալների համաձյան՝ կաշառքների ընդհանուր ծավալը կազմում է 24 մլն դոլար։ Բացի այդ՝ հայտնաբերվել են մի շարք այլ խախտումներ։

Հայտնի է դարձել նաև, որ Wal-Mart de Mexico-ի ղեկվարությունը ոչ միայն տեղյակ է եղել այս ամենին, այլև փորձել է թաքցնել այս տեղեկատվությունը։

Չնայած այս ամենին՝ Wal-Mart-ի ղեկավարությունը այն ժամանակ որոշել էր դադարեցնել հետաքննությունը՝ այս մասին չտեղեկացնելով ինչպես Մեքսիկայի, այնպես էլ ԱՄՆ-ի իշխանություններին։

Wal-Mart-ն աշխարհում ավելի քան 10 հազ. խանութ ունի։ Անցած տարի ընկերության հասույթը աճել է 6%-ով՝ կազմելով 447 մլրդ դոլար։

Մեկնաբանել