Հայկական գրականության ավանդույթը` ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում բացվել է «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ հայկական գրականության ավանդույթը Կոնգրեսի գրադարանում» խորագրով ցուցահանդես՝ հայ գրատպության հինգհարյուրամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 26-ը և ներկայացնելու է Կոնգրեսի գրադարանի պահոցում առկա հայ մատենագրության ու գրատպության վաղ և ժամանակակից շրջանի նմուշներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Ֆրենք Փըլլոնը, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալներ Էրիկ Ռուբինը, Մարի Յովանովիչը, Սպիտակ տան և այլ օղակների ներկայացուցիչներ:

Մեկնաբանել