Ֆլորա Մարտիրոսյանի համերգը Մոսկվայում` Եղեռնի զոհերի հիշատակին

Մոսկվայում այսօր`ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են «Ռուսաստանի հայերի միություն»-ից:

Առավոտյան Մոսկվայի հայկական համայնքը ծաղիկներ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին: Կեսօրին Ռուսաստանում Թուրքայի դեսպանատան մոտ կազմակերպվել է պիկետ՝ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու պահանջներով: Դրան հաջորդելու է տարելիցին նվիրված համաքաղաքային ցույցը:

Այսօր` երեկոյան, կայանալու է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի համերգը՝ նվիրված Ցեղասպանությանը զոհերի հիշատակին: Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների կինոթատրոններում այսօր ցուցադրվելու է նաև Ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը:

Մեկնաբանել