Ստեղծվել է Եվրասիական երիտասարդական խորհրդարան

«ԱՊՀ երկրների երիտասարդության միության» նախագահի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին ստեղծվել է Եվրասիական երիտասարդական խորհրդարան: Այն նպատակ ունի ներգրավել երիտասարդությանը հասարակության սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային կյանք և ներգործել ԱՊՀ երկրներում ապրող երիտասարդների ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորման վրա:

«Հետխորհրդային տարածաշրջանում ապրող երիտասարդների ակտիվությունը որոշիչ դեր է խաղում: Անհրաժեշտ է նախաձեռնել երիտասարդական բարձ մակարդակի փոխգործակցություն՝ հասնելու արդյունավետ արդյունքների և աջակցելու գործող քաղաքացիական ամբողջականության ձևավորման միտմանը»,-նշել է «ԱՊՀ երկրների երիտասարդության միության» նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

Եվրասիական երիտասարդական խորհրդարանը գործելու է որպես ԱՊՀ երիտասարդության հասարակական խորհրդատվական օրգան:

Մեկնաբանել