Ջիմ Ռոջերս․ ֆոնդային շուկան անկում կապրի 2013թ․

«Առաջին հերթին՝ ԱՄՆ-ում հունվարի 1-ից հարկերը կբարձրանան։ Երկրորդ՝ վերջին շրջանում մեզ մոտ չորս տարին մեկ ռեցեսիա է տեղի ունենում»,- նշում է Ռոջերսը՝ հավելելով, որ ներդրողները պետք է զգուշանան. հաշվետվությունների «սեզոնը» նորմալ է անցնում, սակայն շուկայի մասնակիցները շարունակում են բաժնետոմսերի վաճառքը՝ չնայած դրական լուրերին։

Վերջին շրջանում ներդրողները նախընտրում են Մյանմարը՝ ենթադրելով, որ այս երկրի տնտեսության աճն առաջիկայում կարագանա, ինչը ներդրողներին զգալի շահույթ կապահովի։ Ռոջերսի կարծիքով՝ համաշխարհային տնտեսության ապագան Չինաստանն է, իսկ լավագույն հեռանկարը չինարեն սովորելն է։

Ռոջերսի կանխատեսմամբ՝ հումքի գները կշարունակեն աճել, քանի որ զարգացած երկրների կառավարությունները շարունակում են վարել դրամավարկային մեղմ քաղաքականություն, ինչը կարող է հանգեցնել թանկարժեք մետաղների շուկայում «փուչիկի» ձևավորմանը։ Ներդրողը խորհուրդ է տալիս գնել ոսկի, եթե մետաղի գինը նվազի $1600/տրոյ. ունցիա մակարդակից։

Մեկնաբանել