Վիկտորյա Բեքհեմը համագործակցում է Land Rover-ի հետ

Նորաձև հագուստի բրենդ թողարկելուց բացի երգչուհի Վիկտորյա Բեքհեմը որոշել է հանդես գալ նաև ավտոմեքենաների դիզայների դերում: Range Rover-ի հետ համատեղ նա կմասնակցի այս ընկերության նոր Evoque Special Edition արտաճանապարհային մոդելի ստեղծմանը:

Վիկտորյան գլխավորել է Range Rover-ի գովազդային արշավը և Պեկինում կայացած շնորհանդեսի ժամանակ ասել է. «Ես շատ ուրախ եմ համագործակցելու Land Rover-ի հետ, շատ եմ սիրում այս բրենդը: Ես միշտ այս մակնիշի ավտոմեքենաներ եմ վարել. Range Rover-ն ինձ համար որակի և շքեղության խորհրդանիշ է»: Կարճատև երեկոյի ընթացքում Վիկտորյան երեք զգեստ է փոխել, բոլորը` Victoria Beckham բրենդի:

Այս համագործակցության երրորդ մասնակիցը Showstudio-ի հիմնադիր, հանրահայտ լուսանկարիչ Նիք Նայթն է: Evoque Special Edition-ի գովազդային արշավի շրջանակում նա գովազդային հոլովակ ու կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել:

Range Rover-ը բրիտանական Land Rover ընկերության մոդել է, որն արտադրվում է 1970 թվականից: Այսօր արտադրվում է Range Rover-ի երկու տեսակ` Range Rover Sport-ն ու Range Rover Evoque-ը:

Մեկնաբանել